Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում
ԱՄՆ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ նշելով.
«Անակնկալ հանդիպում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը»: