Հայաստանը ` զբոսաշրջային արագ աճ գրանցող երկրների շարքում

Sep 24, 2018 Comments Off on Հայաստանը ` զբոսաշրջային արագ աճ գրանցող երկրների շարքում

Եվրոպայում զբոսաշրջության արագ տեմպերով աճ արձանագրող երկրների տասնյակում տեղ է գտել նաև Հայաստանը: Վարկանիշային աղյուսակըկազմել  է Bloomberg պարբերական,որտեղ Հայաստանը զբաղեցնում է վերջին՝ 10-րդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է՝ ըստ Cox & Kings  զբոսաշրջային ընկերության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Ուորեն Չանգի: Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև տարածաշրջանի մյուս երկրները՝ Վրաստանը ՝2-րդ տեղ , Թուրքիան՝4-րդ տեղ  և Ադրբեջանը ՝7-րդ տեղ : Հայաստանին հատկացված բաժնում նշվում է, որ այստեղ զբոսաշրջության ոլորտի տարեկան աճը կազմել է 18.65 տոկոս: Պարբերականի հետ զրույցում Չանգը նշել է, որ Cox & Kings  ընկերությունը նախատեսում է գալիք մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանը Վրաստանի հետ կապող նոր երթուղի ներդնել: Ուղղությունը սպասարկող զբոսաշրջային ընկերությունների թվում են Abercrombie & Kent, Ker & Downey և  TCS World Travel ընկերությունները, որոնք համատեղ ուժերով գովազդում են Հայաստանը խորհրդանշող այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Արարատ լեռը, Հայաստանի մայրաքաղաք Երևանը և Քարդաշյան քույրերին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: