Բարձր եմ գնահատում Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը․ Նիկոլ Փաշինյան

Sep 24, 2018 Comments Off on Բարձր եմ գնահատում Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը․ Նիկոլ Փաշինյան

 

«Ես ուզում եմ բարձր գնահատել ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը։ Նա արդեն հայտարարել է, որ պատրաստ են այդ թեմայի շուրջ բանակցություններ վարել, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները։ Մոռացա նշել ՀՅԴ –ի կողմից առաջադրված թեկնածուին, իմ ունեցած տեղեկատվությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իմ Քայլը դաշինքին և սա քաղաքական նոր մշակույթի և նոր իրողության նշաններ են, որոնք շատ կարևոր են։

Իսկապես ամենակարևորն այն արձանագրումն է, որ դուք հույս ունեք և այս ընտրություններով տեսաք, որ ձեր ձայնը որոշիչ է, դուք կարող եք ձեր ձայնով որոշել, որոշել ով է իշխանություն, ով է ընդդիմություն, ով պետք է լինի ընդհանրապես Երևանի ավագանիում, խորհրդարանում, կառավարությունում»,- Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ուղիղ հեռարձակմամբ հայտնեց, որ բարձր է գնահատում Հանրապետական խմբակցության ղեկավար՝ Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: