Մեր ժողովուրդը գիտի թացը չորից տարբերել. Վարչապետ

Sep 24, 2018 Comments Off on Մեր ժողովուրդը գիտի թացը չորից տարբերել. Վարչապետ

Ողջունում եմ Նյու Յորքից ,  ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նյու Յորքից ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի փոքր անհանգիստ վիճակում եմ  եղել քվեների ամփոփման փուլում, քանի որ այդ ժամանակ Ատլանտյան Օվկիանոսի վրա եմ  եղել և վայրէջքից հետո եմ  իմացել, որ ձայների կեսից հաշվարկի արդյունքում «Իմ քայլը» հավաքել է ավելի քան 80 տոկոս:Սրանք բացառիկ ընտրություններ էին. քաղաքացին ոչ մի պարտադրանք չուներ կաշառքների, թաղային հեղինակության, վարչական ռեսուրսների առումով»,- ասաց վարչապետը:   Նա շնորհավորելով Հայկ Մարությանին` ցանկացավ ժողովրդահաճո և արդյունավետ գործունեություն:  Վարչապետը  շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լույս» դաշինքին: «Ես տեղեկացա, որ դիտորդները նույնպես լավ ու բարձր են գնահատել ընտրությունների արդյունքները, բայց պետք է ուշադիր հետևենք նրանց դիտողություններին, քանի որ ընտրական համակարգը ևս բարձր մակարդակի պետք է բարձրացնենք»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ է քննարկվում մասնակցության թիվը: «Շատերը փորձում են ասել, որ մեծամասնությունը չի մասնակցել և անել քաղաքական հետևություններ, և այդ փաստարկները ծիծաղելի են»,-ասաց նա: Վարչապետը նկատեց, որ նախորդ ավագանու ընտրություններին ավելի քիչ է մասնակցությունը եղել, երբ մարդիկ գազելներով, հարկադրաբար, կաշառաքներով բերում էին ընտրատեղամասեր: Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը, որ մեծ միջադեպ չի գրանցվել: «Ընտրությունների արդյունքը խաղաղ կիրակնօրյա մթնոլորտում է եղել, ընտրարշավները, ժողովրդավարական երկրներում նորմալ է, պետք է կրքոտ, էներգիայով, քննադատությամբ լեցուն լինեն, բայց օրինականության, միմյանց հարգանքի ներքո»,-ասաց նա: Վարչապետը նկատեց, որ այս ընտրարշավի ժամանակ եղան մեղադրանքներ, մտահոգություններ, որոնք հիմնականում արդարացված էին: Նա նշեց, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը գիտի թացը չորից տարբերել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: