Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

Sep 24, 2018 Comments Off on Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

Աշխարհի ամենահայտնի նորաձևության տներից մեկը՝ իտալական Versace-ն, վաճառքի հարցով համաձայնության է եկել ամերիկյան Michael Kors բրենդի հետ, հայտնում է bbc.com-ը՝ մանրամասնելով, որ MK-ն 2 մլրդ դոլարով կգնի Versace-ն:

Նշվում է, որ գործարքը կկնքվի սեպտեմբերի 25-ին:

Versace-ն վաճառվելու է ամերիկյան մասնավոր Blackstone բաժնետիրական ընկերության հետ, որին 2014թ. ի վեր պատկանում է նորաձևության բրենդի 20% բաժնեմասը:

Michael Kors-ի և Versace-ի ներկայացուցիչները հրաժարել են մեկնաբանել տեղեկությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: