Ցածր մասնակցությունը «հաղթողի նզովքն» էր․ քաղաքագետ

Sep 24, 2018 Comments Off on Ցածր մասնակցությունը «հաղթողի նզովքն» էր․ քաղաքագետ

«Բարգավաճ Հայաստանի» ավանդական ընտրազանգվածը, որպես կանոն, Երևանում չի գտնվում, այլ գյուղական բնակավայրերում, ինչը և դարձավ գործարար Գագիկ Ծառուկյանի կուսակցության անհաջողության պատճառը.նման կարծիք ունի քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը :

«Ընդհանուր առմամբ, այլ արդյունքներ չէի սպասում։ Ես «Իմ քայլը» դաշինքի հնարավորությունները գնահատել էի 75-80 տոկոսի միջև: Այսինքն՝ ոչ այդքան բարձր: Սա կարող է այն բանի արդյունքը լինել, ինչը տեղի ունեցավ վերջին օրերին: Նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստանում» խուզարկությունները և այդ խուզարկությունների հետ կապված հայտարարությունները»,- ասաց Իսկանդարյանը:

Նրա գնահատմամբ` սա ոչ թե քաղաքապետի ընտրություն էր, այլ վստահության քվե։

«Երևանցիներն այս ընտրություններում նվազագույնը հաստատեցին գործադիր իշխանության չափազանց բարձր վարկանիշը»,- նշեց քաղաքագետը:

«Ցածր մասնակցությունը շատ հեշտ է բացատրել, քանի որ դա, այսպես ասած, «հաղթողի նզովքն» է: Այսինքն՝ այս ընտրությունները պարզապես մրցակցային չէին»,- ասաց քաղաքագետը՝ ընտրությունները որակելով քաղաքական ընտրություններ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: