Նկարչուհու գլխին սեփական նկարով հարվածել են/տեսանյութ/

Sep 24, 2018 Comments Off on Նկարչուհու գլխին սեփական նկարով հարվածել են/տեսանյութ/

BBC-ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին տեղեկացնում է,որ Ֆլորենցիայում Palazzo Strozzi  թանգարում 71-ամյա նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման է ենթարկվել: Տղամարդը վազել է նկարչուհու մոտ եւ  հարվածել նրա  գլխին Աբրամովիչի պատկերով եւ իր հեղինակած նկարով :  51-ամյա Չեխիայի քաղաքացի  հարձակվողը ձերբակալվել է:

Թանգարանի տնօրեն Արտուրո Գալանսիոնի խոսքով, հարձակման հետեւանքով հայտնի սերբ նկարչուհի Աբրամովիչը չի տուժել: Տղամարդու ձերբակալությունը նկարահանվել է:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նկարչուհին հեռանում էր ցուցահանդեսից: Նրա խոսքով, թանգարնում շատ մարդ կար, որոնք ցանկանում էին իր ստորագրությունը ստանալ կամ պարզապես շփվել եւ երբ տղամարդը մոտեցավ իրեն, նկարչուհին նրանից ոչ մի ագրեսիա չէր սպասում եւ ժպտաց նրան:

«Հանկարծակի նա կտրուկ հարվածեց նկարով, նկարը պատռվեց եւ ես հայտնվեցի շրջանակի մեջ: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ», – պատմել է նկարչուհին: Դեպքից հետո նա տղամարդուն հարցրել է, թե ինչի համար նա այդպես վարվեց: Նա պատասխանել է, որ «հանուն արվեստի»: Ենթադրվում է, որ Աբրամովիչի նկարի հեղինակը հարձակվողն է:

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: