25.Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակիցների թիվն է

Sep 24, 2018 Comments Off on 25.Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակիցների թիվն է

ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով հայտնում է,որ  Վրաստանի նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 28-ին, կմասնակցի 25 թեկնածու:

Թեկնածուների գրանցումն ավարտվել է, նախագահական աթոռի համար կպայքարի 25 թեկնածու, որոնցից 19-ն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից:

Ի սկզբանե,  Նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 46 մարդ, որից 21-ի թեկնածության գրանցումը մերժվել է:

Նախագահական ընտրություններին կմասնակցեն նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ևս մի նախկին ԱԳ նախարար, միացյալ ընդդիմությունից Գրիգոլ Վաշաձեն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, այլք:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: