Արարատ Միրզոյանը ավագանու ընտրությունները համարում է նաև խորհրդարանական ընտրությունների համար նախաշեմ

Sep 23, 2018 Comments Off on Արարատ Միրզոյանը ավագանու ընտրությունները համարում է նաև խորհրդարանական ընտրությունների համար նախաշեմ

Արտահերթ ավագանու ընտրությունները և՛ քաղաքային իշխանությունների ընտրություններ են, և՛ կարող են հանդիսանալ խորհրդարանական ընտրությունների համար նախաշեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ այս ընտրությունները կարող են նախաշեմ լինել խորհրդարանական ընտրությունների համար՝ առաջին փոխվարչապետը նշեց, որ սա պետք է լինի ժողովրդի կողմից վստահության քվե: «Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ սրանք քաղաքային իշխանությունների ընտրություններ են, այսինքն՝ երկու կոմպոնենտն էլ կա»,- ընդգծեց Միրզոյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: