Արտակարգ դեպք Երևանում. 30–ամյա տուժածը հայտնել է, որ Կիլիկիա ավտոկայանում իրեն ծեծի են ենթարկել «Կիլիկիացի Բոգոյի» հրահանգով

Sep 23, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. 30–ամյա տուժածը հայտնել է, որ Կիլիկիա ավտոկայանում իրեն ծեծի են ենթարկել «Կիլիկիացի Բոգոյի» հրահանգով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում սեպտեմբերի 19-ին Վաղարշապատ բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Մալաթիայի բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 02:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ վերին շրթունքի, աջ անկյունի սալջարդ, արյունազեղում, քթի, մեջքի սալջարդ, քերծվածք, ձախ ակնակապիճի արյունազեղում, ձախից գագաթային շրջանի հեմատոմա, ձախից կրծքավանդակի լսալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 30-ամյա Վահան Մուշեղյանն է: Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ ինքը ծեծի է ենթարկվել Երևանում՝ Կիլիկիա ավտոկայանում, սեպտեմբերի 18-ին, ժամը 20:00-ի սահմաններում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Մուշեղյանը ծեծի է ենթարկվել «Կիլիկիացի Բոգոյի» հրահանգով և այդ մասին համայնքային ոստիկանության տեսուչը հայտնել է իր վերադասին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ Վ, Մուշեղյանին ծեծի ենթարկելու կասկածանքով, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում Մալաթիայի ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Նորագյուղ թաղամասի բնակիչ, 29-ամյա Արամ Հարությունյանը, ով կատարվածի մասին տեղեկություններ հայտնելուց հետո բաց է թողնվել: Ոստիկանությունը պարզում է «Կիլիկիացի Բոգոյի» մասնակցությունը նշված միջադեպին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: