«Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել

Sep 23, 2018 Comments Off on «Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել

Ժամը 11:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ, տեղեկանում ենք Transparency.am կայքից: 

Միջադեպերից երկուսը կապված են եղել ընտրողների ուղղորդման հետ: Դիտորդը, մասնավորապես, հայտնել է, որ 08:00-ին Շենգավիթի 8/39  տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային:

Աջափնյակ վարչական շրջանում մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) 6/8 տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է, թե՞ ոչ, ապա հեռացել է տեղամասից:

Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: