Comedy Club. Դեմիս Կարիբիդիսն ու Միխայիլ Գալուստյանը նմանակել են Փաշինյանին (տեսանյութ)

Sep 23, 2018 Comments Off on Comedy Club. Դեմիս Կարիբիդիսն ու Միխայիլ Գալուստյանը նմանակել են Փաշինյանին (տեսանյութ)

Հայաստանում կայացած Comedy Club–ի փառատոնը քաղաքական սուր երգիծանքով զվարճացրել է հանդիսատեսին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

Հայտնի շոուի գլխավոր աստղերից երկուսը` Դեմիս Կարիբիդիսն ու Միխայիլ Գալուստյանը մարմնավորում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Երկու հումորիստների միջև վեճ սկսվեց այն բանից հետո, երբ Գալուստյանը ստացավ «Աշխարհի լավագույն կովկասցի երգիծաբան» մրցանակը։ Կարիբիդիսը դա անարդար համարեց։

Դահլիճի աջակցությունը ստանալով` նա դրեց «թավշյա հեղափոխությունը» խորհրդանշող գլխարկն ու սկսեց ակցենտով խոսել` նմանակելով Փաշինյանին։

Գալուստյանը «տակ չմնաց» և նույնպես հանեց «Դուխով» գրությամբ գլխարկը, որից հետո դահլիճն ուղղակի թնդաց։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: