Արմեն Սարգսյանը մասնակցել է Մտքերի գագաթաժողովին

Sep 23, 2018 Comments Off on Արմեն Սարգսյանը մասնակցել է Մտքերի գագաթաժողովին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթաժողովին («Summit of Minds»)։

28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման և դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։

Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաև խոսել են այսօրվա և վաղվա աշխարհի արագությանը և անկայունությանը հարմարվելու, դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:

Գագաթաժողովի շրջանակում ելույթ ունենալով որպես գլխավոր բանախոս՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր տեսակետն ու մոտեցումներն է ներկայացրել քննարկվող թեմաների և ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ու մարտահրավերների վերաբերյալ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: