Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է. Օսիպյան

Sep 23, 2018 Comments Off on Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է. Օսիպյան

Ոստիկանության գործողություններն օրենքի շրջանակներում են եղել, ոստիկանները գործել են օրենքով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ գործողություններ էին երեկ ոստիկաններն իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում:

Հարցին, թե Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ այդ ահազանգը եղել է սուտ մատնություն, և որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին, Օսիպյանն ասաց.

«Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին, ոստիկանությունը տիրապետում է ողջ հանրապետության օպերատիվ իրավիճակին, և ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում, որ տեղի է ունենում օգտատերերի կողմից, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է կատարում: Այսինքն՝ եթե մենք ահազանգ ենք ստանում, ենթադրենք, որևէ հանցագործության մասին, ինչ-որ մեկը ռումբ ա տեղադրել կամ այլ բան, ի՞նչ է, ոստիկանությունը չպետք է գնա այդ ահազանգի հետքերով»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: