Որն է լինելու Վանեցյանի գործողությունը

Sep 23, 2018 Comments Off on Որն է լինելու Վանեցյանի գործողությունը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի ցանկանում մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից իր դեմ ներկայացված հայցը:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ժամանակ լրագրողների հետ զրույցում Վանեցյանը նշեց՝ «Ես կժպտամ այդ առիթով։ Դատարանը կքննի և որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որևէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել դատարան: Հայցվորը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և հրապարակայնորեն հերքել, իսկ թե ինչն է պահանջել հերքել դեռևս չհաջողվեց պարզել։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: