Միքայել Մանուկյանի հայտարարությունը վարչապետի դեմ

Sep 23, 2018 Comments Off on Միքայել Մանուկյանի հայտարարությունը վարչապետի դեմ

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը բավարար է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքը։ Նա քվեարկությանը մասնակցեց «Խնկո ապեր» մանկական գրադարանում: Այնուհետև Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն բարեկեցիկ, կանաչապատ Երևանի, ինչպես նաև հանուն երևանցու միասնության և համերաշխության:

«Եթե կարճ ասենք՝ խնդիրներ եղան։ Մի քիչ քաղաքականացվեցին ընտրությունները, ավելի գնաց համապետական, կամ վարչապետին սատարելու ուղղությամբ։ Վարչապետի մասնակցությունն իրական քաղաքապետական և ավագանու ընտրություններից շեղեց ընթացքը։ Այս ընտրություններում վարչապետը խնդիր դրեց, թե սա իր վստահության քվեն է», – ասաց Միքայել Մանուկյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: