Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան

Sep 23, 2018 Comments Off on Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որը ընտրակաշառքի մասին տեղեկատվություն են  ստացել քաղաքացիների կողմից և փոխանցել իրավապահներին: Նա նշեց, որ որ որոշ շտաբներում եղել են ընտրողների ցուցակները, տեղեկություններ՝ բնակարան առ բնակարան, հեռախոսահամարներով:

«Հույս ունեմ, որ հետագայում բոլոր ուժերը կունենան այդ ցուցակներին հասանելիություն, կամ ոչ ոք քաղաքացիների բնակարանների հասցեների և հեռախոսահամարների հասանելիություն չի ունենա,  իսկ «Ժառանգությունն» այդ ցուցակներին հասանելիություն, վստահաբար ասում եմ, չունի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: