Նաիրա Զոհրաբյանը կոշտ քայլերի է դիմելու.«Կպահանջենք Օսիպյանի հրաժարականը…». video

Sep 23, 2018 Comments Off on Նաիրա Զոհրաբյանը կոշտ քայլերի է դիմելու.«Կպահանջենք Օսիպյանի հրաժարականը…». video

«Եթե ոստիկանությունն ընտրակաշառքի կեղծ ահազանգողներին սուտ մատնության հոդվածով քրեական պատասխանատվության չենթարկի, հարց է առաջանալու՝ Վալերի Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը, որպես ոստիկանապետ, թե՞ ոչ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե ոստիկանությունը ընտրակաշառքի հստակ փաստեր չներկայացնի, հորդորելու է, որ ահազանգողները քրեական պատասխանատվության ենթարկվեն սուտ մատնության հոդվածով:

«Վստահ եմ, որ որևէ ահազանգ չի եղել: Մեզ համար պարզ է արդեն՝ ինչ խնդիր են փորձել լուծել: Ես եղել եմ բազմաթիվ բաժանմունքներում, շարքային ոստիկաններն իրենք էին ասում, որ հասկանում ենք, տիկի՛ն Զոհրաբյան, որ տակը ոչինչ չկա, բայց մեզ ասում են, որ ահազանգ կա, և մենք պարտավոր ենք ահազանգել: Այսկերպ փորձել են կազմալուծել մեր ակտիվի աշխատանքը, ակտիվիստներին ահաբեկել»,- հայտարարեց  Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ ոստիկանությանը տրամադրվել են համացանցում իր, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի հասցեին հնչեցված հայհոյանքների փաստերը: Ընդ որում, փաստերը վերաբերել են բացառապես պետական կառույցներում աշխատող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների և  «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների կողմից հնչեցված հայհոյանքների մասով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: