«Է, թող պահանջի». Վալերի Օսիպյանը՝ Նաիրա Զոհրաբյանի պահանջի մասին

Sep 23, 2018 Comments Off on «Է, թող պահանջի». Վալերի Օսիպյանը՝ Նաիրա Զոհրաբյանի պահանջի մասին

«Ոստիկանության բոլոր գործողությունները բխում էին օրենքի շրջանակներից, ոստիկանները գործել են օրենքով: Ընթացքի մասին կտեղեկացնենք, փաստերն ուսումնասիրության մեջ են»,-  ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ Աջափնյակի շտաբում Ոստիկանության կատարած գործողություններին:

 ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանն անդրադառնալով, թե դա սուտ մատնություն է, Ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին,  ասաց. «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում, Ոստիկանությունը տիրապետում է ողջ հայաստանյան լրատվաության օպերատիվ իրավիճակին, և ցանկացած գրառում, որ կատարվում է օգտատերերի կողմից, Ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է կատարում։ Եթե ահազանգ ենք ստանում, չգնա՞նք այդ ահազանգերի հետևից»։

Դիտարկմանը՝ Նաիրա Զոհրաբյանը պահանջում էր Օսիպյանի հրաժարականը, ոստիկանապետն այսպես արձագանքեց. «Է, թող պահանջի»։

 

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: