Ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվում

Sep 23, 2018 Comments Off on Ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվում

Այսօր ընթացող Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 8 կազմակերպություն:Դրանք են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտե (74 անդամ), «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ (14 անդամ), «Ընտրությունը քոնն է» ՀԿ (67 անդամ), «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ (97 անդամ), «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» ՀԿ (97անդամ), «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (135 անդամ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (108 անդամ), «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ (70 անդամ):

«Ականատես» դիտորդական առաքելության շուրջ 160 դիտորդներ առաքելություն են իրականացնելու 80 ընտրատեղամասերում՝ Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Ընտրախախտումների վերաբերյալ թարմացվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: