Ինչ է հայտնում Մուկուչյանը ընտրությունների ընթացքի մասին

Sep 23, 2018 Comments Off on Ինչ է հայտնում Մուկուչյանը ընտրությունների ընթացքի մասին

«Ժամը 08։00-ին մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը:Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակներում ընդգրկված են 848 343 ընտրող, կազմակերպվել է 475 ընտրական տեղամասեր, սահմանված կարգով բացվել են տեղամասային կենտրոնները: Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում երկու նախագահ, երեք քարտուղար:Բոլոր տեղերը համալրված են»,-Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քիչ առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ:

«Չենք ունեցել որևէ ընտրական հանձնաժողով, որտեղ բացակայություններով պայմանավորված հնարավոր չի եղել ապահովել քվորում և կազմակերպել քվեարկություններըԱյս ընտրություններում ևս տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի 1380 տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ նկատված առանձին խնդիրներն օպերատիվ կարգով շտկվում են »,-ասաց նա։

«Ընտրությունների դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ օտարերկրյա   միջազգային կազմակերպություն»,- ասաց նա և նշեց, որ տեղական դիտորդների թիվը 662 է:

Ընտրությունների լուսաբանման նպատակով հավատարմագրվել են 44 լրատվամիջոցներ և 5 օտարերկրյա լրատվամիջոցներից՝ 10  ներկայացուցիչ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: