«Ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված չեն լինելու». Նիկոլ Փաշինյան

Sep 23, 2018 Comments Off on «Ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված չեն լինելու». Նիկոլ Փաշինյան

«Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է՝ ընտրությունն ինքն է կատարելու, իր ձայնը չի գողացվելու»,- Շենգավիթի 8/16 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ասում են՝ կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում: Սրանից հետո ՀՀ-ում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական, ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված, դարակում դրված կամ ԿԸՀ-ին, կամ ոստիկանությանը, կամ ԱԱԾ-ին փոխանցված չի լինելու: Այնպես որ, պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: