80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը.Tert.am

Sep 22, 2018 Comments Off on 80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը.Tert.am

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները գտնվում են Աջափնյակի իրենց գրասենյակում, որտեղի նրանք տեսանյութեր են հրապարակում՝ հայտնելով, որ ոստիկանները շարունակում են իրենց խուզարկությունները: «Մենք հակված ենք կարծել, որ այստեղ միտում կա՝ մեր ուշադրությունը շեղելու»,-ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ միտում կա՝ ցույց տալու, որ ԲՀԿ-ն ընտրություններին ոչ օրինական ճանապարհով է մոտենում: Տեսանյութում Գևորգ Պետրոսյանը նաև պատմում է, որ շտաբի դուռն է ջարդվել, տեղում են մոտ 80 ոստիկաններ, ովքեր շրջապատել են շտաբը: Իսկ մեկ այլ անձ էլ հայտնում է, որ հրմշտոց է եղել, և պատգամավորներն այստեղ են՝ թույլ չտալու, որ իրավիճակը լարվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր՝ ժամը 15:45-ին, մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գ.Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբներից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում:

Նշված վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Բաժին է հրավիրվել երեք անձ: Կատարվում են համապատասխան ստուգումներ ու դատավարական գործողություններ:
Ապա ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ին ասել էր «Նախ սոցիալական ցանցերում է հրապարակում եղել, և բացի այդ ահազանգ է եղել, և դրանց հիման վրա քաղաքացիները հրավիրվել են ոստիկանություն։ Կատարվում են համապատասխան ստուգումներ և դատավարական գործողություններ»։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: