«ՔՊ ակտիվիստները զանգում են մարդկանց ու ասում՝ ԲՀԿ-ին չընտրեք, նրա հետեւում Քոչարյանն է կանգնած». Զոհրաբյան Aravot.am

Sep 22, 2018 Comments Off on «ՔՊ ակտիվիստները զանգում են մարդկանց ու ասում՝ ԲՀԿ-ին չընտրեք, նրա հետեւում Քոչարյանն է կանգնած». Զոհրաբյան Aravot.am

Քիչ առաջ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով հայտարարեց՝ զանգահարել են Ասյա անունով մի կնոջ, որը ԲՀԿ ակվիտիստ է. կնոջ եւ զանգահարողի միջեւ, Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ,  հետեւյալ խոսակցությունն է ընթացել:
-Գիտեք, չէ՞, որ վաղն ընտրություն է:
-Այո՞…
-Գիտեք չէ՞, որ պետք է ընտրեք Նիկոլին:
-Բայց Նիկոլն ընտրությանը չի մասնակցում:
-Դե հա, մեր Հայկոյին…մենակ ԲՀԿ-ին չընտրեք, որովհետեւ ԲՀԿ-ի հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը:

Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ Ասյա անունով կինը պատրաստակամ է ներկայանալ ԱԱԾ եւ ԿԸՀ: Զոհրաբյանը Տիգրան Մուկուչյանին եւ Արթուր Վանեցյանին կոչ արեց զբաղվել խնդրով. «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստներն են զանգում եւ ցուցումներ տալիս մարդկանց: Սա խայտառակ հակաքարոզչություն է ԲՀԿ-ի հանդեպ»: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանի՝ «ԲՀԿ-ն գումար է տվել ֆլեշմոբի մասնակիցներին» ահազանգի հետքերով ոստիկանությունը խուզարկում է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: