Հայկ Մարությանը հեռուստաեթերով ամենաքիչ լուսաբանված թեկնածուներից է

Sep 22, 2018 Comments Off on Հայկ Մարությանը հեռուստաեթերով ամենաքիչ լուսաբանված թեկնածուներից է

«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացվեցին Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում մշտադիտարկում իրականացրած «Անկախ դիտորդ» դիտորդական հ/կ-ների դաշինքի մեդիամշտադիտարկման արդյունքները: «Անկախ դիտորդ»-ը սեպտեմբերի տասից ուսումնասիրել է 5 հեռուստաալիքի՝ «Հանրային» հեռուստաընկերության,  «Արմենիա» հեռուստաընկերության, «Կենտրոն» հեռուստաընկերության, «Արարատ» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների,  5 առցանց լրատվամիջոցի՝  1in.am, Tert.am, News.am, Aravot.am, Armtimes.com («Հայկական ժամանակ») հեռուստաեթերներն ու տեքստային բովանդակությունը եւ եզրակացրել, որ ոչ բոլոր կուսակցություններն են օգտվել հեռուստաեթերով հատկացված անվճար եթերաժամանակից: Ամենաքիչը օգտվել է «Ռեֆորմիստների» կուսակցությունը, իսկ ամենաշատ վճարովի եթերաժամանակը տրամադրվել է ԲՀԿ-ին, ապա՝ «Իմ քայլը» դաշինքին: Վերջինիս քաղաքական գովազդները ցուցադրվել են միայն «Հանրային»  հեռուստաընկերության եւ «Արմենիա» հեռուստաընկերության եթերներում: Հեռուստաալիքներով ամենաշատը լուսաբանված քաղաքական ուժը «Իմ քայլը» դաշինքն է իր ինստիտուցիոնալ գործառույթների շրջանակում, իսկ բուն քարոզարշավի շրջանակում ամենաշատը լուսաբանված ուժը ԲՀԿ-ն է, ապա՝ «Իմ քայլը» եւ՝ «Լույս» դաշինքները: Իսկ առցանց լրատվամիջոցներում ամենաշատը լուսաբանվել է «Իմ քայլը» դաշինքը: Նրան հաջորդում են ԲՀԿ-ն եւ «Լույս» դաշինքը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: