Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Sep 22, 2018 Comments Off on Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 22-ին`ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

Այս մասին հայտնում են ԱՀ Ն-ից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: