Ինչ է փնտրում Փաշինյանը մարզերում

Sep 22, 2018 Comments Off on Ինչ է փնտրում Փաշինյանը մարզերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշատում կազմակերպված հանրահավաքով եզրափակեց այցելությունը Արարատի մարզ:

«Ես իմ մարզային այցելությունների ընթացքում փորձում եմ գտնել դաշնակիցներ»,- ելույթ ունենալով հրապարակում հայտարարեց   Փաշինյանը:

Նա պատմեց 84-ամյա Քնարիկ Մնացկանյանի մասին, որի հետ ծանոթացել է «Արարատի» գինու գործարանում:  Քնարիկ տատը, չնայած իր տարիքին, աշխատում է, ունի 7000քմ խաղողի այգի, ստանում է ռեկորդային բերք և ապահովում 20 աշխատատեղ:

Հարցրել եմ , թե ինչով կարող է աջակցել, 84-ամյա կնոջ դեմքին կարդացել է՝ «ես իմ պրոբլեմները լուծում եմ, դու ով ես, որ իմ պրոբլեմը լուծես»:

Այլ տնտեսվարողներ 20 աշխատատեղ ստեղծելու համար կառավարությունից արտոնություններ են խնդրում,ասաց վարչապետը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: