Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. Մատաղիսում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը

Sep 22, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. Մատաղիսում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել է զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը:

Արթուր Գևորգյանը վնասվածքը ստացել է ականի պայթյունից: Նրան տեղափոխել են Երևան, որտեղ Մուրացանի հոսպիտալում մեկ ոտքը անդամահատել են և այժմ բժիշկները պայքարում են երկրորդ ոտքը պահպանելու համար:

Մեր տեղեկություններով, Արթուրը աչքերի և տեսողության հետ խնդիրներ ուներ, նրա համար նախատեսված է եղել սահմանափակ ծառայություն և իրավունք չունեին տանել առաջնագիծ։

SHAMSHYAN.com-ը ակնկալում է ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումն այս դեպքի, ինչպես նաև այն փաստի վերաբերյալ, թե ինչու է Արթուր Գևորգյանը նման առողջական խնդիրներով առաջնագծում եղել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: