Երկու տղամարդ մտել են կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա ոտքերը…

Sep 22, 2018 Comments Off on Երկու տղամարդ մտել են կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա ոտքերը…

2010 թվականի ապրիլի 11-ին երկու տղամարդ մտել էին 1953 թվականին ծնված մի կնոջ տուն, կպչուն ժապավենով կապել նրա ոտքերը, սպառնացել ու բռնություն գործադրել՝ հափշտակելով փող ու ոսկեղեն։ Տուժողին պատճառվել էր 2.800.000 դրամի վնաս։ Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում, դեպքից 8 տարի անց, պարզվել է ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձանցից մեկի ինքնությունը։ Ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելով, Արմեն Սարգսյանին հայտնաբերել ու ներկայացրել են դեպքի նախաքննությունն իրականացնող մարմնին։
Սեպտեմբերի 21-ին դատարանի որոշմամբ Երևանի բնակիչ, 39-ամյա Սարգսյանը կալանավորվել ու տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակցի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: