Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա

Sep 22, 2018 Comments Off on Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 22-23-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, սեպտեմբերի 23-26-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: