11 հայ և մեկ ռուս տատիկ. խոշոր բացահայտում
Տամբովի մարզի Ռուսաստանի ՆԳՆ վարչության փոխանցմամբ, Տամբովի ոստիկանության №2 բաժնի միգրացիայի հարցերով ստորաբաժանման աշխատակիցները կեղծ գրանցում ստանալու հանցավոր սխեմա են բացահայտել՝` 11 հայ և 1 ռուս տատիկ Տամբովից։
Ռուս իրավապահները բացահայտել են, որ Տամբովից 64-ամյա թոշակառուն ՀՀ քաղաքացիների կեղծ գրանցում է իրականացրել։ Հարցաքննությունից հետո կինը խոստովանել է արարքը։
Տատիկին բռնել են հանցագործության ժամանակ, քանի որ 2018 թվականի փետրվարից սեպտեմբեր ընկած կարճ ժամանակահատվածում Օստրովիտյանովա փողոցում գտնվող իր բնակարանի վրա միանգամից 11 հայ է գրանցել։ Նման քանակի «հանկարծակի ժամանած բարեկամներին» իրավապահները չէին կարող չնկատել։
Մեղավորներին մինչև 500 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում։