Պաշտոնական Բաքուն արձագանքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը. Աշոտ Ասատրյան

Sep 22, 2018 Comments Off on Պաշտոնական Բաքուն արձագանքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը. Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանի հրապարակումը.

Պաշտոնական Բաքուն արձագանքեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը.

Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը արձագանքել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի մեղադրանքներին, որը ուղղված է եղել Ադրբեջանին՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին, խախտում է իր պաշտոնական լիազորությունները և դուրս է գալիս կազմակերպության մանդատից: Հայաստանի քաղաքացիություն ունեցող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ և կողմնակալ է և հակասում է կազմակերպության անդամ պետությունների դիրքորոշմանը, բացառությամբ Հայաստանի, հակամարտության վերաբերյալ»,- ասվում է ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յու․ Խաչատուրովը հայտարարել է՝ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև դրան սահմանակից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծության հաճախակի դարձած դեպքերի առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի»: Հայտարարության տեքստը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: