Արթուր Վանեցյանը՝ Վարդան Մինասյանի հրաժարականի մասին

Sep 22, 2018 Comments Off on Արթուր Վանեցյանը՝ Վարդան Մինասյանի հրաժարականի մասին

«Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր։ Հիմա շատ ակտիվ պետք է աշխատենք նոր մարզիչի նշանակման ուղղությամբ։ Կան մի քանի թեկնածուներ Հայաստանից եւ դրսից։ Նրանց անունները չեմ կարող նշել։ Առաջիկա օրերին կներկայացվի»,–Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը։

«Ես որեւէ կերպ չեմ միջամտելու ազգային հավաքականի կազմի ձեւավորմանը։ Գլխավոր մարզիչն ու մարզչական շտաբն է որոշելու։

Ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գինը կնվազի։ Ամենաէժանը հիմա 4 հազար է, կդառնա հազար դրամ»,– ասել է Արթուր Վանեցյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: