Սփյուռքի նախարարը` Դամասկոսում

Sep 21, 2018 Comments Off on Սփյուռքի նախարարը` Դամասկոսում

Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 20-ին Դամասկոսի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովսեփ եպս. Առնաությանի, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի և Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Նորա Արիսյանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետև սփյուռքի նախարարը Դամասկոսի հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով, և ներկաները հնարավորություն են ունեցել սփյուռքի նախարարին հղել իրենց մտահոգող հարցերը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: