Գագիկ Ծառուկյանի ելույթն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով (video)

Sep 22, 2018 Comments Off on Գագիկ Ծառուկյանի ելույթն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով (video)

« Չի կարելի երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի:Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ես առաջին օրը մասնակցեցի Նուբարաշենում՝ երկու խոսք ասացի, որ քարոզարշավի ժամանակ լինեն շատ կոռեկտ և երևանցիներին ներկայացնեն իրենց ծրագրերը, խնդիրներն ու պրոբլեմները: Առանց որևէ մեկի վրա ցեխ շպրտելու, ոչ թե մեկը մյուսին վիրավորի, այլ կարողանա ներկայացնի իր անելիքները: Բայց տեսանք, որ քարոզարշավը տարան «Բարգավաճ Հայաստանի» դեմ, մեր թիմի վրա ցեխ շպրտելով:Պարզ է, մենք ցանկացածին կարանք տանք պատասխան, մենք պատասխանը տվել ենք՝ փաստացի, դոկումենտալ: Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել, մենք ամեն ինչ տեսել ենք, պրակտիկորեն, ոչ թե թեորեապես։ Չի կարելի այսօր մեր երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի»,–  Հյուսիսային պողոտայում «Բարգավաճ Հայաստանի» եզրափակիչ քարոզարշավին ելույթ ունենալով՝ հայտարարեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով բեմահարթակ էր բարձրացել սպիտակ հագուստով: Բոլոր թեկնածուները սպիտակ հագուստով էին՝ առաջինից մինչև վերջին համար:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: