660-ից ավելի դիտորդ կհետևի ընտրություններին

Sep 21, 2018 Comments Off on 660-ից ավելի դիտորդ կհետևի ընտրություններին

2018թ. սեպտեմբերի 23-ին նախանշված Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 44 տեղական եւ 5 օտարերկրյա լրատվամիջոց։ Այս մասին տեղեկացանք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների՝ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ միջազգային կազմակերպություն՝ «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն Այ Սի Ի Էս»-ը։

ԿԸՀ կայքում հրապարակված ցանկի համաձայն՝ ընտրությունների օրը դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 8 կազմակերպությունների 662 դիտորդներ:

1. «Ընդդեմ իրավական կամայականության»՝ 14 դիտորդ

2. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»՝ 74 դիտորդ

3. «Ընտրությունը քոնն է»՝ 67 դիտորդ

4. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝- 97 դիտորդ

5. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»՝ 97 դիտորդ

6. «Իրազեկ քաղաքացիների միավորում»՝ 135 դիտորդ

7. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»՝ 108 դիտորդ

8. «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»՝ 70 դիտորդ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: