Ոչ Ալիևը, ոչ էլ Ադրբեջանն են որոշելու Արցախի ապագա կարգավիճակը. ԱԳՆ մամլո խոսնակ

Sep 21, 2018 Comments Off on Ոչ Ալիևը, ոչ էլ Ադրբեջանն են որոշելու Արցախի ապագա կարգավիճակը. ԱԳՆ մամլո խոսնակ

Հստակ է, որ ոչ Ալիևը, ոչ էլ Ադրբեջանն են որոշելու Արցախի ապագա կարգավիճակը, այլ որոշելու է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս:

«Կարծում եմ՝ Ալիևն ինքն արդեն քաջ գիտակցում է նախագահ դառնալուց ի վեր՝ 2003 թվականից, որ ինքը շատ քիչ ձայն ու ասելիք ունի, թե Արցախը ինչ կարգավիճակ է ունենալու, և նմանատիպ հայտարարությունները մենք լսում ենք արդեն մեկ տասնյակ տարուց ավելի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, որի մասին խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը, ապա Տիգրան Բալայանը նշեց, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, և այդ դիքրորոշումից շեղում չի լինելու:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: