Յուրի Խաչատուրովը կոչ է արել դադարեցնել հայ–ադրբեջանական սահմանի գնդակոծությունը

Sep 21, 2018 Comments Off on Յուրի Խաչատուրովը կոչ է արել դադարեցնել հայ–ադրբեջանական սահմանի գնդակոծությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին մեկնաբանությամբ։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին ժամանակներս հաճախակիացած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։

Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման և տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։

Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ–ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21–ին կայացած Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»,– ասված է Խաչատուրովի մեկնաբանությունում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: