Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել

Sep 21, 2018 Comments Off on Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից, տեղեկանում ենք ՀՖՖ լրատվական կայքից։

Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար»:

«Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի ազգային հավաքականին»,  – ասել է Վարդան Մինասյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: