ՀՀ քաղաքացիները այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի նստավայր. Փաշինյան

Sep 21, 2018 Comments Off on ՀՀ քաղաքացիները այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի նստավայր. Փաշինյան

«Այս պահից սկսած Բաղրամյան 26–ի դռները բաց կլինեն հանրության համար։  Դռները կբացվեն ի նշան այն բանի, որ ՀՀ իշխանությունը այլևս երբեք մեկուսացած ու կտրված չի լինելու ժողովրդից։ ՀՀ քաղաքացիները այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք, և այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր։

Մենք հույս ունենք, որ այս դռները այսուհետև այլևս երբեք չի փակվի, որ ՀՀ–ում իշխանությունն այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին»,– ՀՀ անկախության 27–ամյակին նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հենց նրա ելույթի ժամանակ դարպասները բացվեցին և մարդիկ մտան վարչապետի նստավայր։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: