Մենք չենք բավարարելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները. Փաշինյան

Sep 21, 2018 Comments Off on Մենք չենք բավարարելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները. Փաշինյան

Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար: Այս մասին, սեպտեմբերի 21-ին, վարչապետի նստավայրում կայացած միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեր երկրի արտաքին քաղաքական ամենակարևոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է: Մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և անելու ենք մեզնից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար:

Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որևէ հեռանկար: Ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են:

Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար և մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: