«Լուսավոր ապագային ուղղված ձգտումները պետք է կապիտալի վերածենք». Արտակ Զեյնալյան

Sep 21, 2018 Comments Off on «Լուսավոր ապագային ուղղված ձգտումները պետք է կապիտալի վերածենք». Արտակ Զեյնալյան

Երևանի քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին և նոր էջ բացեց Հայաստանի լուսավոր պատմության համար՝ անշրջելի իրողություն դարձնելով մեր ժողովրդի դարավոր երազանքը:
Այդ իրողությանը նոր գույն, նոր ուժ և նոր կյանք հաղորդեցիք Դուք՝ ամիսներ առաջ տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ: Դրա արդյունքում կուտակված դրական էներգիան, լուսավոր ապագային ուղղված ձգտումները պետք է կապիտալի վերածենք և ծառայեցնենք մեր երկրի զարգացմանն ու խաղաղության ապահովմանը: Մեր երկիրը, բոլորիս ջանքերի ու նվիրվածության շնորհիվ, պետք է դառնա ամենաժողովրդավարը, ամենաիրավականը, ամենազարգացածը, ամենաապահովն ու ամենախաղաղը: Սա հնարավոր է միայն ու միայն բոլորիս՝ իմ և Ձեր քրտնաջան աշխատանքի, ավելիին ձգտելու անկոտրում կամքի և միասնականության շնորհիվ: Աշխատանք, կամք, միասնականություն` սա է մեր հաջողության բանաձևը, որից չօգտվելու և որի միջոցով հաջողության չհասնելու իրավունք որևէ մեկս չունի:
Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ և բոլորիս ընտանիքներին մաղթում սեր, լույս ու խաղաղություն»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: