Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյան

Sep 21, 2018 Comments Off on Մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլև ավելի շատ. Մարգարիտա Սիմոնյան

«Ռուսաստանը գերազանցում է շատ առաջադեմ երկրներին կանանց իրավահավասարության հարցում: Հենց մեր երկիրն է, որը վաղուց և վերջնականապես հաղթահարել է ճնշումները կանանց նկատմամբ: Կանանց իրավահավասարությունը մեր երկրում այդքան սուր հարց չի հանդիսանում, ինչպես որ այլ երկրներում: Մեր երկրում աղջիկ է ծնվում. դա ո՛չ ամոթ է, ո՛չ անեծք: Ես հպարտ եմ նրանով, որ մեր երկրում կանայք ոչ միայն հավասար իրավունքներ ունեն տղամարդկանց հետ, այլ նույնիսկ փոքր-ինչ ավելի շատ իրավունքներ ունեն», – РИА Новости-ի փոխանցմամբ՝ Կանանց եվրասիական համաժողովում նման կարծիք է հայտնել «Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Ռուսաստանում կանայք ավելի շուտ են թոշակի անցնում, քան տղամարդիկ: Մասնավորապես, ծնողների ամուսնալուծության դեպքում երեխան, որպես կանոն, կնոջ հետ է մնում,ասել է խմբագիրը:

Բացի այդ, կինը մայրական կապիտալ է ստանում և չի կարող ցմահ ազատազրկման դատապարտվել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: