Նոր իշխանությունը գնում է նախորդի ճանապարհո՞վ. ինչ է մեկնաբանում Արայիկ Հարությունյանը

Sep 21, 2018 Comments Off on Նոր իշխանությունը գնում է նախորդի ճանապարհո՞վ. ինչ է մեկնաբանում Արայիկ Հարությունյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին:

Բայց հիմա ստացվում է` նրանք եւս ընթանում են նախորդների ճանապարհով: Երեկ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ԿԳ նախարար Ար. Հարությունյանը, անդրադառնալով այդ հարցին, ասել է. «ՔՊ-ականներ կլինեն, որովհետեւ նրանցից շատերը ներկայումս վարչական պաշտոններ են զբաղեցնում ե՛ւ կառավարությունում, ե՛ւ խորհրադարանում: Բազմաթիվ են ՔՊ-ականները, և մենք չենք կարող դրանից խուսափել:

Բայց ներկայումս նույն ՔՊ ներկայացուցիչները, կառավարությունը եւ ԿԳՆ-ն մշակում են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, որով կբացառվի որեւէ պաշտոնյայի ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: