Իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև. Արա Բաբլոյան

Sep 21, 2018 Comments Off on Իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև. Արա Բաբլոյան

Իսկապես մենք որպես հասարակություն կարողանում ենք պատվիրել և արդյունքներ պահանջել, մենք իսկապես կարողանում ենք բանավիճել և լուծումներ գտնել:

2018 թ-ի ապրիլ, մայիս ամիսներին հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանություններն աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության և երկիրը ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ: «Խաղաղ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը, խորհրդարանը նոր վարչապետ ընտրեց, և կյանքը վերադարձավ բնական հունին: Սակայն, վերջին շաբաթներում Հայաստանի ներքին կյանքը կրկին ալեկոծվում է, և, ցավոք, ամեն ցնցման հաջորդում է մյուսը՝ բևեռացնելով հասարակությանը»,-ասաց ԱԺ նախագահը,Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը բացման  արարաողությանը հայտարարեց  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Չպետք է լինեն բաժանարար գծեր:Մենք իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև: Հայկական պառլամենտարիզմի հարյուրամյա ընթացքի հիմնական դասը միասնությունն է, միշտ առաջ նայելը և կյանքի բոլոր շրջապտույտներում ուժերը ներդնելն է»,-ասաց նա և նշեց, որ բոլոր խնդիրները քննարկելու լավագույն վայրը խորհրդարանն է, ուստի պետք է հավաքվենք այստեղ, և հարցերը լուծենք համաձայնությամբ, կոնսեսուսի միջոցով, ինչպես ընդունված է քաղաքակիրթ հասարակությունում»,-ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: