ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի.Ապրիլյան պատերազմից հե­տո այս կառույցից ոչ մի ակն­կալիք չունենք

Sep 21, 2018 Comments Off on ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի.Ապրիլյան պատերազմից հե­տո այս կառույցից ոչ մի ակն­կալիք չունենք
«Ժամանակ»-ը գրում է, որ ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրա­վիճակը խաղաղ կարգավո­րում կստանա: Երեկ «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հարցին, նշել է, որ կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դի­մել: Հետևաբար, ՀԱՊԿ-ի ու­ժային ներուժը, ըստ էության, չի կարող կիրառվել: Հուսով ենք, որ կողմերն ինքնուրույն կլուծեն խնդիրը և ցանկալի է, որ դա արվի խաղաղ ճանա­պարհով»,- ասել է Անատոլի Սիդորովը:
ՀԱՊԿ-ը շատ յուրօրինակ բա­նաձև է գտել իր անդամների անվտանգությունը պաշտպանելու համար՝ հանգելով այն թեզին, որ հակամարտող կող­մերը թող միմյանց հետ լեզու գտնեն: Իհարկե, ՀԱՊԿ-ի պա­րագայում նման ձևակերպում­ները վաղուց սովորական են, ու Հայաստանի հասարակու­թյունը՝ հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հե­տո, այս կառույցից ոչ մի ակն­կալիք չունի:
Նման իրավիճակը մի կող­մից, վկայում է ՀԱՊԿ-ի չկայացվածության ու ֆորմալ բնույթի մասին, մյուս կողմից՝ Սիդորովի խոսքերի անտարբերության մեջ դրսևորվում է հայ-ռուսական հարաբերությունների այ­սօրվա ճգնաժամը: ՀԱՊԿ-ը մշտապես անտար­բեր է եղել Հայաստանի անվ­տանգության հարցերում, ավե­լին՝ կազմակերպության հինգ անդամներից երկուսը՝ Ռու­սաստանն ու Բելառուսը, սպառազինում են իրենց դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, իսկ Ղազախստանը եվրասիական կառույց­ներում Բաքվի շահերի հիմնա­կան լոբբիստն է»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ այսօրվա համարում:
Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: