Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. դանակահարվել են 23 և 27–ամյա եղբայրները

Sep 21, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. դանակահարվել են 23 և 27–ամյա եղբայրները

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության կարգախումբը Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ծառայություն կատարելիս է լինում, երբ տեսուչ Մատինյանին են մոտենում Նալբանդյան փողոցի բնակիչներ, 27-ամյա Վիգեն Պողոսյանն ու 23-ամյա Էդգար Պողոսյանը: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ տեսուչը նկատում է, որ նրանք մարմնական վնասվածք են ստացել և ճիշտ կողմնորոշվելով, իրենց ծառայողական ավտոմեքենայով վիրավորներին տեղափոխում են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մինչ բժիշկները դանակահարված անձանց օգնություն են ցուցաբերում, ՃՈ տեսուչը այդ մասին տեղեկությունը փոխանցում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոց են ժամանում ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կարճ ժամանակ անց պարզում են, որ Վ. և Է. Պողոսյաններին սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երևանի բնակիչ, 29-ամյա Մարատ Մինասյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Մինասյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. և Է. Պողոսյաները հարազատ եղբայրներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: