ԲՀԿ-ական խաղեր՝ Արմավիրի մարզում. ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում

Sep 21, 2018 Comments Off on ԲՀԿ-ական խաղեր՝ Արմավիրի մարզում. ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրավիճակը գնալով լարվում է: Եղեգնուտցիները վարչապետից պահանջում էին վերականգնել իրենց համայնքի նախկին ղեկավարին, որը, նրանց պնդմամբ, պաշտոնից ազատվել է մարզպետ Գագիկ Միրիջանյանի ճնշման ներքո, քանի որ վերջինս ուզում է համայնքի ղեկավարի պաշտոնում ԲՀԿ-ականի տեսնել։

Եղեգնուտ համայնքում այս խնդիրն ի հայտ է եկել Միրիջանյանի նշանակումից անմիջապես հետո։ Նա, փաստորեն, ստիպեց համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին հրաժարականի դիմում գրել։ Մարգարյանը ճնշման տակ գրեց, բայց համայնքի ավագանին չընդունեց վերջինիս հրաժարականը։ Սակայն մարզպետն անդրդվելի մնաց եւ ավագանու կողմից գործող համայնքապետի հրաժարականը չընդունելու պարագայում նշանակեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որը նրա հովանավորյալն է, եւ համայնքի կնիքն էլ հանձնեց նրան։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Եղեգնուտ համայնքի ղեկավարի հետ կապված խնդրի հետեւում կանգնած է նաեւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը։ Նա եւս աջակցում է նոր մարզպետին, որպեսզի համայնքի ղեկավար դառնա իրենց մարդը եւ անպայման լինի ԲՀԿ-ական»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: