Լուրջ բացահայտումներ կլինեն

Sep 21, 2018 Comments Off on Լուրջ բացահայտումներ կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում լուրջ բացահայտումներ են սպասվում:
Մասնավորապես՝ չի բացառվում, որ պարզվի՝ գաղտնալսումն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հոգանոց խմբի կողմից: Ասել է, թե իրավապահ համակարգի առանցքային ներկայացուցիչների (ու միգուցե ոչ միայն նրանց) հեռախոսազրույցները գաղտնալսելու համար աշխատել է մեծ թիմ՝ հանցավոր լուրջ խմբավորում:
Թե ով կամ ովքեր են ներգրավված գործում, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց ըստ մեր աղբյուրների՝ իրավապահների համար արդեն մոտավորապես պարզ են այդ հանցագործությունը կատարած անձանց շրջանակները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: