Խոշոր ավտովթար. բախվել են ГАЗ 31029, ГАЗ 33021 և Toyota Corolla մեքենաները

Sep 20, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար. բախվել են ГАЗ 31029, ГАЗ 33021 և Toyota Corolla մեքենաները

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 23-ամյա Մհեր Հովհաննիսյանի վարած Toyota Corolla մակնիշի 50 XՏ 077 համարանիշի, 57-ամյա Կարեն Խաչիյանի վարած ГАЗ 31029 մակնիշի 61 ՏՏ 249 համարանիշի և 43-ամյա Ասատուր Խաչատրյանի վարած ГАЗ 33021 մակնիշի 98 AT 009 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասաի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: